ՀՈՒՆԱԿԱՆ ԽՈՀԱՆՈՑ

 

«…Հնարավոր չէ հենց այնպես պատրաստել համեղ սոուս, այն պետք է գրառվի նոտա առ նոտա`

խորանալով յուրաքանչյուր հնչյունի և ելևէջի մեջ…»:
Տիկա Տիկասսի

 

Հունական խոհանոցի կերակրատեսակները հեշտ են պատրաստվում, գունագեղ են ու բուրումնավետ: Հունաստանի բազմադարյան պատմության ընթացքում, աշխարհագրական դիրքի շնորհիվ, հունական խոհանոցը փոխառել է տարբեր ազգերի խոհարարական ավանդույթներ, այդ թվում` արաբական, թուրքական և իտալական` ապահովելով կերակրատեսակների բազմազանությունը:

 

Հունական խոհանոցը օգտակար է, զուսպ և օգտագործում է լավագույն մթերքը` գայթակղիչ ձիթապտուղ, մրգեր ու բանջարեղեն, թարմ ձուկ` պատրաստված ընտիր ձիթապտղի ձեթում: Միսը (սովորաբար գառան կամ խոզի) շոգեխաշվում է, եփվում կամ խորովվում: Շատ կարևոր են նաև պանրի տեսակները. աղի «Ֆետան» օգտագործվում է աղցաններում, «Հալումին» հաճախ պատրաստվում է գրիլի վրա, իսկ «Ամարին»` «Ռիկոտայի» նման փափուկ, մեղմ համով պանիրը, կիրառվում է քաղցր կամ սուր համեմված ուտեստներում:

 

Հունական կերակրատեսակների արտասովոր բույրը ստացվում է հազրեվարդի, ռեհանի, մաղադանոսի, համեմի, գետնանոճու և անանուխի օգտագործման շնորհիվ:

 

Մենք փոխառել ենք այս իսկապես հիասքանչ խոհանոցի լավագույն ավանդույթներն ու բաղադրատոմսերը և նոր կյանք ենք տվել մեր բիստրոյում:

 

Սուվլակին` հունական խորովածը, թեև շատ պարզ անուն ունի, սակայն համը յուրահատուկ է ու դրախտային: «Տիկասսին» կատարելագործել է սուվլակիի պատրաստման ավանդույթները և ձեզ է հրամցնում լավագույնը արևաշող Հունաստանից:

 

Copyright © 2008. Site developed by Prime Technology