«ՏԻԿԱՍՍԻ» ՀՈՒՆԱԿԱՆ ԲԻՍՏՐՈ

 

«Դժվար է ստեղծել իդեալական համ, բայց առավել դժվար է համոզել,

որ այն կատարյալ է…»:
Տիկա Տիկասսի

 

Լինել խոհարար նշանակում է ունենալ մի յուրահատուկ զգացողություն և հայացք կյանքին, զգալ այն մեծն ու չնչինը, վեհն ու նուրբը, որ տրված չէ զգալ շատերին:

 

Ամբողջ աշխարհն ու բնությունը խոսում են քո հետ, և դու ապրում ես, որպես այդ արարման մի կարևոր ու անբաժան մասնիկը: Ամեն անգամ, երբ ես ստեղծում եմ ձեր ստամոքսների նոր քմահաճույքը, բավարարելով ձեր ճաշակի կամակոր ցանկություններն ու պահանջները, ես խորասուզվում եմ մարդկային երևակայության բարդ հարմոնիայի մեջ և դառնում եմ ձեր եսի մի փոքրիկ մասնիկը:


 

Հունական խոհանոցի մասին

 

Հունական խոհանոցը այնքան հարուստ չէ, որքան Միջերկրականի այն երկրներինը: Սակայն այն մի առանձնահատուկ հմայք ունի` պարզություն և թարմություն:

 

Հավաքելով և ուսումնասիրելով հունական խոհանոցի որոշ բաղադրատոմսեր` ես պահպանել եմ հիմքը` փոքր-ինչ փոփոխելով որոշ մանրուքներ ըստ իմ ճաշակի: Օրինակ` ավանդական գիրոյում ես փոխեցի շամփուրի վրա պտտվող միսը հյութեղ սթեյքով` պահպանելով համն ու բաղադրամասերը: Սուվլակիի դեպքում ես միսը դնում եմ համեմունքով հարուստ սոուսի մեջ, ապա գրիլ պատրաստում` տալով մսին անկրկնելի, սքանչելի համ: Եվ վերջապես, մեր բուրգերների պես համեղ բուրգերներ չեք գտնի ուրիշ ոչ մի տեղ:

 

Պետք է ընդամենը մեկ անգամ փորձել: Համոզված եմ` մեծագույն հաճույք կստանաք: 

 

շարունակել
 

Copyright © 2008. Site developed by Prime Technology